ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՀԱՅԿ ՀԵՔԵՔՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

10 Մարտի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի հոբոյահար Հայկ Հեքեքյանը London Classical Music միջազգային առցանց մրցույթում արժանացել է 1-ին կարգի մրցանակի:

Հայկ Հեքեքյանն արժանացել է 1-ին մրցանակի ''Youth" տարիքային կատեգորիայում։


Մրցույթի նպատակն է՝ խրախուսել երիտասարդ և պրոֆեսիոնալ երաժիշտներին ստեղծագործել և աճել, բացահայտել իրենց գեղարվեստական ոճով առանձնացող և բեմական հատկանիշներով օժտված կատարողների։


Մրցույթը միտված է բացահայտել ինչպես երիտասարդ տաղանդների, այնպես էլ արդեն պրոֆեսիոնալ մակարդակի հասած բացառիկ կատարողների, և նրանց միջազգային կարիերայի մասը կազմել։


Նշենք, որ Հայկ Հեքեքյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Հարություն Շախկյանի դասարանում։


Շնորհավորում ենք Հայկին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։