ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒ ՆԱՐԵԿ ՀԵՔԵՔՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԻ

09 Մարտի 2022

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Նարեկ Հեքեքյանը London Classical Music միջազգային առցանց մրցույթում արժանացել է 2-րդ կարգի մրցանակի:

Նարեկ Հեքեքյանն արժանացել է 2-րդ մրցանակի ''Youth" տարիքային կատեգորիայում։


Մրցույթի նպատակն է՝ խրախուսել երիտասարդ և պրոֆեսիոնալ երաժիշտներին ստեղծագործել և աճել, բացահայտել իրենց գեղարվեստական ոճով առանձնացող և բեմական հատկանիշներով օժտված կատարողների։


Մրցույթը միտված է բացահայտել ինչպես երիտասարդ տաղանդների, այնպես էլ արդեն պրոֆեսիոնալ մակարդակի հասած բացառիկ կատարողների, և նրանց միջազգային կարիերայի մասը կազմել։


Նշենք, որ Նարեկ Հեքեքյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ ուսուցիչ Տիրուհի Սարգսյանի դասարանում։


Շնորհավորում ենք Նարեկին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։