Առավելություններ՝
Տեղադրել գործընկերոջ ապրանքանիշը / անունը Հիմնադրամի պաշտոնական կայքի «Մեր աջակիցները» էջում
Տեղադրել գործընկերոջ ապրանքանիշը / անունը Հիմնադրամի կողմից տարածվող բոլոր մամլո հաղորդագրություններում և շնորհանդեսներում
Տեղադրել գործընկերոջ ապրանքանիշը / անունը Հիմնադրամի բոլոր միջոցառումների գովազդային նյութերում
Տեղադրել գործընկերոջ ապրանքանիշը / անունը Հիմնադրամի բոլոր թռուցիկներում, բրոշյուրներում և տպագիր այլ նյութերում
Ներկայացնել եռամսյակը մեկ գործընկերոջ մասին կայքում հատուկ գրառում / հարցազրույց Հիմնադրամում կատարած ներդրումների, հովանավորության և աջակցության մասին
Նշել գործընկերոջ մասին ամենամսյա էլեկտրոնային տեղեկագրերում
Հիշատակել գործընկերոջ մասին հայաստանյան համերգների ընթացքում հաղորդավարի տեքստում (առնվազն մեկ անգամ)
Տեղադրել գործընկերոջ վահանակը Հիմնադրամի հայաստանյան համերգներին (վահանակի չափը 0.9 x 2.0մ, տրամադրում է գործընկեր կազմակերպությունը)
Տրամադրել գործընկերոջը Հիմնադրամի տարեվերջյան գլխավոր միջոցառման մասնակցության 10 հրավիրատոմս
Տեղադրել Հիմնադրամի տարեվերջյան բուկլետի մեջ գործընկերոջ մասին գովազդային մեկ էջ / անունը, լուսանկարը
Տրամադրել գործընկերոջը հատուկ անդամակցության 8 քարտ՝ Հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարվա բոլոր համերգների անվճար մասնակցությամբ
* Յուրաքանչյուր գործընկերոջ հետ կնքվելու է պայմանագիր՝ բոլոր պարտավորությունների մասին մանրամասն նկարագրությամբ