
Տրիստան Արագոն երաժշտական իր կրթությունը ստացել է Maîtrise de Paris-ում՝ ուսանելով ջութակ, դաշնամուր և վոկալ, իսկ 12 տարեկանում սկսել է ուսումնասիրել գալարափող: 17 տարեկանում Փարիզ քաղաքից արժանացել է Կամերային երաժշտության առաջին մրցանակին և ընդունվել Conservatoire National Supérieur de Musique de Paris՝ Անդրե Կազալետի դասարան: Սովորել և ավարտել է՝ միաձայն արժանանալով Առաջին մրցանակի, և մեկ տարի անց նշանակվել է Orchestre National d’Île-de-France-ի գլխավոր գալարափողահար:
Նրա մենակատարի կարիերան նրան հնարավորություն է տվել որպես գլխավոր գալարափողահար հանդես գալ Orchestre Philharmonique de Radio France-ի, Orchestre National de France-ի, Paris Opera-ի, Orchestre de Chambre de Paris-ի և Orchestre de Paris-ի հետ: Նա աշխատել է նաև աշխարհի առաջատար դիրիժորների հետ, այդ թվում՝ Պիեր Բուլեզ, Կուրտ Մազուր, Ժորժ Պրեթր, Ֆիլիպ Ժորդան, Դանիել Հարդինգ և Կլաուս Մաքելա:
Փարիզ քաղաքի (13-րդ շրջան) և CRR de Saint-Maur-des-Fossés-ի փողային նվագախմբի գալարափողի պրոֆեսոր լինելով՝ նա ակտիվորեն մասնակցում է տարբեր փառատոների և ակադեմիաների, ինչպես նաև Ֆրանսիական փողային նվագախմբերի ասոցիացիայի (Association Française du Cor) աշխատանքներին։
