
Ջութակի պրոֆեսոր՝ Haute École de Musique Genève–Neuchâtel համալսարանում
Գեղարվեստական ղեկավար՝ Ensemble Symphonique de Genève անսմաբլում
Գեղարվեստական ղեկավար՝ «Soloists of Neuchatel» անսամբլում
Սերգեյ Օստրովսկին՝ ջութակահար, դիրիժոր և Ensemble Symphonique de Genève անսամբլի գեղարվեստական ղեկավար, ներկայումս ղեկավարում է իր ամենահավակնոտ նախագծերից մեկը՝ միավորելով միջազգային երաժիշտներին ոգեշնչող գեղարվեստական տեսլականի շուրջ։
27 տարի շարունակ նա եղել է Aviv Quartet-ի հիմնադիր առաջին ջութակահարը՝ արժանանալով հեղինակավոր մրցանակների Մելբուրնում, Բորդոյում, Պրահայում և Գրացում, ինչպես նաև ելույթ ունենալով աշխարհի առաջատար համերգասրահներում։
Ներկայումս նա համատեղում է դիրիժորի և մենակատարի գործունեությունը՝ հանդես գալով որպես հրավիրյալ արտիստ այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Orchestre de la Suisse Romande, Israel Philharmonic, Cape Town Philharmonic և այլք։ Haute École de Musique Genève–Neuchâtel համալսարանում որպես պրոֆեսոր դասավանդելուց բացի, նրա ձայնագրությունները թողարկվել են Naxos, EMI, Aparté և Fuga Libera լեյբլների կողմից։
