
Դենիս Սևերինը Ժնև-Նյուշատելի Երաժշտական Համալսարանում և Բեռնի Արվեստների Համալսարանում թավջութակի պրոֆեսոր է։ Նա հանդիսանում է «LISA» (Langenthal International String Academy) ակադեմիայի գեղարվեստական ղեկավար։
Նա արժանացել է Echo Klassik Prize 2015-ին, Grammy Awards 2007-ին, International Classical Music Awards 2018-ին, ինչպես նաև մի շարք միջազգային մրցույթների լաուրեատ է։
Դենիս Սևերինը հանդես է գալիս որպես մենակատար և կամերային երաժիշտ աշխարհի ամենահայտնի համերգասրահներում և համագործակցում է ամենաբարձր մակարդակի նվագախմբերի և երաժիշտների հետ։
Նա հաճախ է հրավիրվում որպես հյուր-մենակատար և պրոֆեսոր դասական երաժշտության փառատոների, այդ թվում՝ Lucerne Festival, Rutesheim Cello Academy, CellEast Festival և այլն։ Նա նաև ժյուրիի անդամ է մի շարք երաժշտական մրցույթների, հանդիսանում է ArtCello Festival-ի և «Kammerkonzerte Rheinfelden» (Գերմանիա) համերգային շարքի գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև «Art Without Borders Basel» ասոցիացիայի նախագահ։
Դենիս Սևերինը ավարտել է Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆ. Դ.Միլերի ղեկավարությամբ։ Ավելին՝ ուսանել է Ժնևի Երաժշտական Համալսարանում (պրոֆ. Դ.Գրոսգյուրին), Բազելի Երաժշտական Ակադեմիայում (պրոֆ. Թ.Դեմենգա), Փարիզի Ecole Normale de Musique (պրոֆ. Ջ.Հոֆման), Schola Cantorum Basiliensis (պրոֆ. Կ.Կոին)։
Նա մասնակցել է նաև վարպետության դասերի, որոնք վարել են պրոֆեսորներ Յանոս Սթարկեր, Աններ Բիլսմա, Նատալյա Գուտման, Անտոնիո Մենեսես, Թրուլս Մորխ և Ռայնհարդ Լացկո։
CD ձայնագրություններ
Naxos Records: Յ.Ս. Բախ, Բրանդենբուրգյան կոնցերտներ (2007 Grammy անվանակարգում, Swiss Baroque Soloists)
Sony Music Entertainment: Ս. Ռախմանինով, Ռոմանսներ թավջութակի և դաշնամուրի համար (Դենիս Սևերին, Տատյանա Կորսունսկայա, 2009)
Panclassics: Գ.Մ. Կամբինի, 5 հոգանոց ջութակային քվինտետներ (Ensemble Entr’acte, 2010)
Musikproduktion Dabringhaus and Grimm: Լյուիզ Ադոլֆա Լե Բո, Կամերային երաժշտություն (Բարթեկ Նիցիոլ, Դենիս Սևերին, Տատյանա Կորսունսկայա, 2014) – ECHO KLASSIK 2015
MDG Musikhaus Dabringhaus & Grimm: Տրիոներ Էդուարդ Նապրավնիկի ստեղծագործություններով – International Classical Music Awards (ICMA) 2018 անվանակարգ
Solo Musica: Սոլո ձայնագրություն 2020 – Camerata Franconia Schumann, Cassado, Rachmaninov, Faure
