top of page

Տրոմբոնահար Գևորգ Գևորգյանը՝ միջազգային մրցույթների մրցանակակիր

  • 1 day ago
  • 1 min read

«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, պատանի տրոմբոնահար Գևորգ Գևորգյանը միջազգային մրցույթներում գրանցել է հաջողություններ՝ արժանանալով պատվավոր մրցանակների։


Գևորգը «Nouvelles Etoiles» միջազգային մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի, իսկ «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում՝ 2-րդ մրցանակի։

Նշենք, որ նա սովորում է Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ՝ Էդուարդ Երկանյան։


Շնորհավորում ենք Գևորգին այս ձեռքբերումների համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ և երաժշտական բարձունքներ։


Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page