Ջութակահար Էդուարդ Դայանը՝ հեղինակավոր մրցույթի Գրան Պրի մրցանակակիր
- 6 hours ago
- 1 min read

«Երաժշտությւոն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու, ջութակահար Էդուարդ Դայանը ՌԴ Օմսկ քաղաքում մասնակցել է Վիլհելմ Շպետի անվան լարային-աղեղնային գործիքների կատարողների 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթին և «Ջութակ» անվանակարգում նվաճել է 1-ին մրցանակը և մրցույթի Գրան պրին, ինչպես նաև արժանացել է 1 միլիոն ռուբլի դրամական պարգևի։
Գալա համերգի ընթացքում Էդուարդ Դայանը կատարել է Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը՝ Օմսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ։
Շնորհավորում ենք մեր տաղանդավոր Էդուարդին այս նշանակալի հաղթանակի առթիվ՝ մաղթելով նորանոր բարձունքներ և միջազգային հաջողություններ։






























Comments