Կրթաթոշակառու Մարիա Ներսիսյանը արժանացել է 1-ին մրցանակի
- Jun 26, 2023
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Մարիա Ներսիսյանը Վիեննայի դասական երաժշտության ակադեմիայի International Classical Music Competition - Spring 2023 մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:

Նշենք, որ Մարիա Ներսիսյանը սովորում է Երևանի Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ՝ Անահիտ Վշտունու դասարանում:
Շնորհավորում ենք մեր Մարիային՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:








Comments