Կլարնետահար Արշավիր Գասպարյանը՝ 1-ին մրցանակակիր
- 22 hours ago
- 1 min read

«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, պատանի կլարնետահար Արշավիր Գասպարյանը մասնակցել է «GOLDEN TIME TALENT» առցանց մրցույթին (Միացյալ Թագավորություն) և արժանացել է 1-ին մրցանակի։
Շնորհավորում ենք Արշավիրին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։
Նշենք, որ Արշավիրը սովորում է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ՝ Արմեն Սահակյան։





Comments