Կլարնետահար Արշավիր Գասպարյանը՝ 1-ին մրցանակակիր
- 2 hours ago
- 1 min read

«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, պատանի կլարնետահար Արշավիր Գասպարյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մ. Ա. Բալակիրևի անվան կատարողական արվեստների I միջազգային մրցույթին և արժանացել է 1-ին մրցանակի։
Շնորհավորում ենք մեր Արշավիրին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և մրցանակներ։
Նշենք, որ Արշավիրը սովորում է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ՝ Արմեն Սահակյան։

