Էլեն Խաչիկյանը արժանացել է 1-ին մրցանակի, ոսկե մեդալի և երկու հատուկ մրցանակի
- Jul 21
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, դաշնակահար Էլեն Խաչիկյանը մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է առաջին մրցանակի, ոսկե մեդալի, ինչպես նաև՝ երկու հատուկ մրցանակի։
Առաջին հատուկ մրցանակը շնորհվել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական պետական քոլեջի կողմից՝ որպես Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարող։
Երկրորդ հատուկ մրցանակը շնորհվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից՝ Էլենին ընձեռելով մենահամերգով հանդես գալու հնարավորություն 2025–2026 թթ. համերգաշրջանի ընթացքում։
Շնորհավորում ենք մեր տաղանդավոր Էլենին՝ մաղթելով նորանոր hաղթանակներ:












Comments