top of page

Դաշնակահարներ Ադրիանա Եսայանը և Լևոն Վասիլյանը՝ միջազգային փառատոնի մրցանակակիրներ

5m
1 min read

«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի դաշնակահարներ Ադրիանա Եսայանը և Լևոն Վասիլյանը առցանց մասնակցել են Բուլղարիայում կայացած «Stars of the World – Alexandra Princess Angel» 13-րդ միջազգային փառատոնին։


Ադրիանա Եսայանը և Լևոն Վասիլյանը դաշնամուրային սոլո կատարումներով արժանացել են 1-ին մրցանակի, իսկ միասին՝ դաշնամուրային դուետ անվանակարգում, արժանացել են Գրան պրիի։


Նշենք, որ Ադրիանան և Լևոնը սվորում են Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, ուսուցիչներ՝ Հասմիկ Մանուկյան և Կարինե Անանյան։


Շնորհավորում ենք մեր շնորհալի երաժիշտներին՝ մաղթելով նոր ստեղծագործական ձեռքբերումներ և միջազգային հաջողություններ։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page