Դաշնակահար Արամ Ասմանգուլյանը՝ Ոսկե մրցանակակիր
- 5 days ago
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար, կոմպոզիտոր Արամ Ասմանգուլյանը մասնակցել է Schubert International Music միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է իր ստեղծագործությունը՝ գրված ջութակի և դաշնամուրի համար, և արժանացել է Ոսկե մրցանակի։
Շնորհավորում ենք մեր Արամին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։
Նշենք, որ Արամը սովորում է Պ․Ի․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում, ուսուցիչ՝ Աննա Խաչատրյան (դաշնամուր), Արմենուհի Կարապետյան (կոմպոզիցիա):









Comments