Դաշնակահար Ալեն Դանիելյանը՝ 1-ին մրցանակակիր
- Apr 27
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Ալեն Դանիելյանը մասնակցել է S.E. Aphrodite Voice Cyprus International Music Competition 2026 միջազգային մրցույթին և արժանացել Առաջին մրցանակի։
Ալենը սովորում է Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում, ուսուցիչ՝ պրոֆեսոր Շուշանիկ Բաբայան։
Շնորհավորում ենք Ալենին՝ մաղթելով նոր հաղթանակներ։





Comments