top of page
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Պատանի երաժիշտների շրջայցը Հայաստանի պատմության էջերով
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները այցելել էին Հայաստանի պատմության թանգարան՝ բացահայտելու մեր ժողովրդի հարուստ անցյալը և այն արժեքները, որոնց վրա հիմնված է մեր մշակութային ինքնությունը։ Թանգարանի հետաքրքիր շրջայցի ընթացքում պատանիները հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու մեր բազմադարյա պատմությանը, մշակութային ժառանգությանը և արվեստին։ Հիմնադրամը կարևորում է նման մշակութային այցելությունները, որոնք ոչ միայն ընդլայնում են մեր ապագա վիրտուոզնե
Nov 13, 2025


Հիմնադրամի պատանի երաժիշտները՝ «Մոլորակները» սյուիտի համերգին
Նոյեմբերի 5-ին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները ներկա էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մոլորակները» համերգին՝ մաեստրո Կոնրադ վան Ալֆենի ղեկավարությամբ։ Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտի հնչյունների և տիեզերական պրոյեկցիաների միջոցով նրանք տեղափոխվեցին երաժշտական ու վիզուալ տպավորությունների զարմանահրաշ աշխարհ, որտեղ միաձուլվում են արվեստն ու երևակայությունը։
Nov 11, 2025


Լուսինե Եղիազարյանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը hպարտությամբ հայտնում է, որ Լուսինե Եղիազարյանը պաշտոնապես միացել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։ Այս որոշումը նոր փուլ է հիմնադրամի ռազմավարական զարգացման ճանապարհին, որի նպատակը Հայաստանի տաղանդավոր պատանիներին աջակցելն է՝ երաժշտական կրթության և մշակութային զարգացման ոլորտներում։ Լուսինե Եղիազարյանը փորձառու ղեկավար է, խորհրդի անդամ, ռազմավարության մշակման և ֆինանսների մասնագետ։ Նա SADA Systems ընկերության Գլխավոր ֆինանսակ
Nov 11, 2025
bottom of page
