top of page
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Պատանի երաժիշտները հյուրընկալվել էին Հիմնադրամի գործընկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանիները հյուրընկալվել էին Հիմնադրամի գործընկեր ՎՏԲ-Հայաստան Բանկում: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացան բանկի աշխատանքին, բացահայտեցին ֆինանսական աշխարհի կառուցվածքը և ֆինանսական գրագիտության կարևորությունը։ Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը անձամբ պատասխանեց երեխաների հարցերին, շփվեց նրանց հետ և պատմեց բանկի աշխատանքի առանձնահատկությունների մասին։ Այցը դարձավ յուրահատուկ փորձառություն՝ լի նոր գիտելիքներով, տպավորո
Nov 24, 2025


Կլարնետահար Արշավիր Գասպարյանը՝ Ոսկե մեդալակիր
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի կլարնետահար Արշավիր Գասպարյանը մասնակցել է Grand Maestro միջազգային երաժշտական մրցույթին և արժանացել է «Ոսկե մեդալ» մրցանակի: Շնորհավորում ենք մեր տաղանդավոր Արշավիրին և մաղթում նոր ձեռքբերումներ: Նշենք, որ Արշավիրը սովորում է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ՝ Արմեն Սահակյան:
Nov 21, 2025


Հանդիպում-լսումներ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ջութակահարները բացառիկ հնարավորություն ունեցան մասնակցել հանդիպում-լսումների աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ Նրանք հնարավորություն ունեցան ոչ միայն ներկայացնելու իրենց կատարողականությունը, այլև ստանալու արժեքավոր, մասնագիտական խորհուրդներ մեր ժամանակի ամենափայլուն վիրտուոզներից մեկից։ Սերգեյ Խաչատրյանի հետ հանդիպումը մեր երիտասարդ ջութակահարների համար դարձավ մեծ ներշնչանք՝ խթանելով նրանց կատարելագործվել և նոր աչքերով նա
Nov 18, 2025
bottom of page
