top of page
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները՝ Ալեքսանդր Ռոմանովոսկու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին
Մայիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկ գտնվեցին մենակատար Ալեքսանդր Ռոմանովոսկու և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ հնարավորություն ստանալով ունկնդրելու բարձրարվեստ կատարումներ և երաժշտական փորձառություն ստանալու։ Համերգի ընթացքում հնչեցին Կլոդ Դեբյուսիի «Պրելյուդ Ֆավնի հետկեսօրյա հանգստի թեմայով», Մորիս Ռավելի Դաշնամուրի կոնցերտը սոլ մաժոր և Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
May 21


Թավջութակի վարպետության դաս Աստղիկ Սիրանոսյանի հետ
Թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը «Հայ վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտների համար անցկացրեց վարպետության դաս, որը դարձավ մասնագիտական նոր փորձառության, երաժշտական մտքի զարգացման և ստեղծագործական ներշնչանքի կարևոր հնարավորություն երիտասարդ երաժիշտների համար։ Վարպետության դասի ընթացքում պատանի երաժիշտները աշխատեցին կատարողական հմտությունների, երաժշտական արտահայտչականության և ստեղծագործությունների մեկնաբանման վրա՝ ստանալով արժեքավոր խորհուրդներ և մասնագիտական ուղղորդում։ «Վիրտո
May 12


«Հայ Վիրտուոզներ» 2026թ. կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուներն ու մասնակիցներն ընտրված են
Սիրով տեղեկացնում ենք, որ ամփոփվել և հաջողությամբ ավարտվել են «Հայ Վիրտուոզներ» 2026թ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթի ունկնդրումների և հարցազրույցների փուլերը։ Այս տարի ևս ծրագրին դիմել էին տաղանդավոր պատանի երաժիշտներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից՝ իրենց երաժշտական ճանապարհը շարունակելու, կրթվելու, զարգանալու և նոր հնարավորություններ ձեռք բերելու մեծ ձգտումով։ Մրցույթին դիմած դիմորդների կատարումները լսել և գնահատել է միջազգային ժյուրիի հանձնաժողովը, որի կազմում ըն
May 7
bottom of page
