top of page

Կրտսեր-միջին ֆոնդահայթայթման մասնագետ

Գրասենյակային | Ամբողջ դրույք

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի մասին

 

Մեր տեսլականը
Մենք հավատում ենք, որ միայն ապագային ուղղված հայացքն է, որ պարզ «բարեգործության» էությունը վերածում է «ներդրման»:

 

Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է՝ բացահայտել, կրթել, զարագացնել և աջակցել շնորհալի երաժիշտներին, որոնք կարող են դառնալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ և մեր երկրի մշակութային դեսպաններն ամբողջ աշխարհում:

 

Հիմնադրամի՝ «երեխաները մեր ներկան են» հայեցակարգը մարտահրավեր է նետում այն ավանդական գաղափարին, որ երեխաները բացառապես ապագայի կրողներն են, և ընդգծում նրանց նշանակությունը ներկայում՝ այսօր կարևորելով պատանի սերնդի նկատմամբ ունեցած մեր բարձր պատասխանատվությունը: 

 

Որպես այդ գաղափարի կրողներ՝ մենք վստահ ենք, որ էական և վճռորոշ դեր կարող ենք կատարել մեր երեխաների կյանքի հաջողության ձևավորման գործում: Այսօր աջակցելով պատանի տաղանդավոր երաժիշտներին՝ մենք ստեղծում ենք խոստումնալից միջավայր, որին նրանք արժանի են և որտեղ կարող են ծաղկել:

 

Մենք փնտրում ենք ակտիվ և նպատակասլաց ֆոնդահայթայթման մասնագետի՝ մասնավորապես միջոցառումների կազմակերպման և բիզնեսի զարգացման (վաճառքի) ուղղվածությամբ: Այս մասնագետը կարևոր նշանակություն կունենա մեր դոնորների / ներդրողների բազայի ընդլայնման, խոշոր ֆոնդահայթայթման միջոցառումների պլանավորման և Հիմնադրամի առաքելությունն առաջ մղող նպատակաուղղված գործընկերությունների ստեղծման համար:

Հիմնական պարտականությունները.

  • Աջակցել ֆոնդահյթայթման համապարփակ ռազմավարության մշակմանը և իրականացմանը, ներառյալ՝ անհատական նվիրատվություններ / ներդրումներ, կորպորատիվ համագործակցություններ և դրամաշնորհային հայտեր

  • Բացահայտել, ուսումնասիրել և մշակել դոնորների / ներդրողների ներգրավման նոր հեռանկարներ՝ զարգացնելով գործընկերային հարաբերությունները ներկայիս դոնորների / ներդրողների հետ՝ շարունակական աջակցություն ապահովելու համար

  • Պատրաստել պրեզենտացիաներ, առաջարկներ և հաշվետվություններ պոտենցիալ և ներկայիս դոնորների / ներդրողների համար՝ ապահովելով Հիմնադրամի ազդեցության հստակ հաղորդակցումը

  • Պլանավորել, համակարգել և կառավարել ֆոնդահայթայթման միջոցառումները՝ այդ թվում առցանց, աջակիցներին ներգրավելու և Հիմնադրամի համար միջոցներ գտնելու համար

  • Աջակցել պոտենցիալ կորպորատիվ հովանավորների / ներդրողների հետ հարաբերություններ հաստատելուն՝ ստեղծելով հովանավորչական / ներդրումային փաթեթներ, որոնք համահունչ են նրանց նպատակներին և Հիմնադրամի առաքելությանը

  • Խթանել միջոցառման տոմսերի վաճառքը, գործընկերությունը և հովանավորությունը՝ առավելագույն եկամուտ ստանալու համար

2

Պահանջվող որակավորումներ.

  • 1-3 տարվա փորձ ֆոնդահայթայթման, միջոցառումների կազմակերպման, վաճառքի կամ հարակից ոլորտում

  • Կազմակերպչական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ՝ միաժամանակ բազմաթիվ առաջադրանքներ կատարելու և վերջնաժամկետներ պահպանելու ունակությամբ

  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ՝ սթորիթելինգի և ազդեցություն ստեղծելու հմտությամբ

  • Հաջողված միջոցառումների պլանավորման և իրականացման կատարված փորձ

  • Ինքնամոտիվացված, մանրուքներին ուշադիր ​​և Հիմնադրամի առաքելությանը նվիրված 

  • Դոնորների / ներդրողների կառավարման համակարգերի, CRM ծրագրի կամ միջոցառումների կառավարման գործիքների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն 

  • Ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմային աշխատելու ունակություն

3

Լրացուցիչ տեղեկություններ.

Ընտրված թեկնածուն կաշխատի Հիմնադրամի տնօրենի, մարքեթինգի և նախագծերի թիմերի հետ՝ միաժամանակ ակտիվորեն գտնվելով մեր ֆոնդահայթայթման խորհրդատուի ուղղորդման ներքո:

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը՝ շեշտադրելով Ձեր հետաքրքրությունները և որակավորումները:

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ

Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page