Մայիսի 27-29 Գերմանա-հայկական երաժշտական միության նախաձեռնությամբ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների համար վարպետության դասեր անցկացրեց հայտնի դաշնակահար Զոնթրաուդ Շպայդելը:
Վարպետության դասերին մասնակցեցին հիմնադրամի կրթաթոշակառուներ Էդուարդ Սիմոնյանը, Աիդա Ավանեսյանը, Մարի Դանիելյանը, Արաքս Աշճյանը, Մարկ Մինասյանը, Էլեն Խաչիկյանը, Էդգար Մխիթարյանը և Իլլեն Ավետյանը:
3 օր շարունակ հայտնի դաշնակահար Զոնթրաուդ Շպայդելը կիսվեց երեխաների հետ իր հարուստ փորձով և գիտելիքներով, որի շնորհիվ պատանի դաշնակահարները կարողացան բարելավել իրենց տեխնիկական հմտություններն ու ձեռք բերել նոր արժեքավոր գիտելիքներ:
Մայիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ նաև բացման համերգը՝
Զոնթրաուդ Շպայդել (դաշնամուր) Գերմանիա
Անի Աղաբեկյան (ջութակ) Գերմանիա
Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Իսկ մայիսի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ եզրափակիչ համերգը` վարպետության դասերի մասնակիցների կատարմամբ:
Comments