top of page

2022/2023թթ․ կրթական ծրագրի ունկնդրումներ




«Տալենտում» 2022/2023թթ․ ծրագրի դիմորդների ունկնդրումների 2-րդ փուլը կանցկացվի ս․/թ․ հունվարի 17-ին Երևանի Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում՝ Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում (2-րդ հարկ), ժամը 10։00-18։00-ն Հայաստանի ժամանակով։


· Դիմորդները հանդես են գալու այբբենական կարգով (ըստ անգլերեն ազգանվան) և այն ծրագրերով, որոնք նշված են իրենց դիմում-հայտերի մեջ (2-րդ փուլի համար):

· Ստեղծագործությունները պետք է կատարվեն անգիր։

· Դիմորդն ինքն է ապահովում իր նվագակցությունը, եթե այն պահանջվում է։

· Մասնակիցների կատարումները տեսանկարահանվելու և օնլայն հեռարձակվելու են միջազգային ժյուրիի անդամների համար։

· Ժյուրիի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

· Ունկնդրումները բաց են, այսինքն՝ դահլիճում կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները։

· Չի թույլատրվում որևէ տեսա/ձայնային նկարահանում, բացի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից նկարահանումը։

· Դիմորդի՝ ունկնդրումներին մասնակցության ծախսերը (օրինակ՝ տրանսպորտային ծախսեր) hոգում է դիմորդը/օրինական ներկայացուցիչը։

· Ժյուրիի գնահատումից հետո ունկնդրումների 2-րդ փուլը հաղթահարած մասնակիցները հրավիրվելու են հարցազրույցի հիմնադրամի տնօրենի հետ, որից հետո կամփոփվեն արդյունքները և կհայտարարվեն ծրագրի կրթաթոշակառուները։


«Տալենտում» 2022/2023թթ․ ծրագրի դիմորդներին ուղարկվել են տեղեկացումներ ունկնդրումների 2-րդ փուլի մասին։ Անհրաժեշտ է նամակով հաստատել դիմորդների մասնակցությունը ունկնդրումների 2-րդ փուլին։

5 views0 comments

Opmerkingen


bottom of page