top of page

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործընկեր

  • Jun 24
  • 1 min read

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաքելությանը՝ աջակցելով հայ երիտասարդ տաղանդների կրթությանը և ստեղծագործական աճին։ Սա ներդրում է մի գործում, որի հիմքում սեր է արվեստի հանդեպ, հավատ՝ մարդու ներուժի, և հանձնառություն՝ Հայաստանի համար ավելի խոստումնալից ապագայի։


Այս համագործակցությունը մեզ համար ստեղծում է նոր հնարավորություններ՝ շարունակելու Հիմնադրամի նպատակային գործունեությունը՝ ուղղված պատանի երաժիշտների կրթությանը, նրանց մասնագիտական զարգացմանը և միջազգային հարթակներում ներկայությանը։


ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությունն ու վստահությունը վկայում են ոչ միայն համագործակցության, այլև համատեղ պատասխանատվության մասին։Երբ մեզ միանում են կազմակերպություններ, որոնք կիսում են նույն տեսլականը, մեր ճանապարհը դառնում է ավելի ամուր, նպատակները՝ հասանելի, իսկ արդյունքները՝ երկարատև։


Շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ մեր գործին, մեր տեսլականին և հայ տաղանդներին հավատալու համար։


Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page