Հունիսի 5-ին-ին ժամը 17։30-ին Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի կարմիր դահլիճում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ծրագրի կրթաթոշակառուների համար վարպետության դաս կանցկացնի բարիտանացի հայտնի ջութակահար Ջենիֆեր Փայքը: Վարպետության դասը նախատեսված է միայն Հիմնադրամի կրթաթոշակառուների համար:
Փայքը հանդես է գալու Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման արարողությանը և համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), որն ավանդույթի համաձայն, տեղի կունենան հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։
Ջենիֆեր Փայքն առաջին անգամ միջազգային ճանաչում ձեռք բերեց 2002 թվականին, երբ 12 տարեկան հասակում նա դարձավ BBC-ի «Տարվա երիտասարդ երաժիշտ» մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը և Menuhin ջութակահարների միջազգային մրցույթի ամենաերիտասարդ գլխավոր մրցանակակիրը: Նա 15 տարեկանում հռչակավոր դեբյուտներ ունեցավ BBC Proms-ում և Wigmore Hall-ում: Նա հրավեր ստացավ դառնալու BBC-ի նոր սերնդի արտիստ (2008-10), շահեց Լոնդոնի Երաժշտության վարպետների մրցանակը և դարձավ միակ դասական արտիստը, ով երբևէ շահել է South Bank Show/Times Breakthrough մրցանակը։
Նա հրավիրվել է դառնալու Prince’s Trust and Foundation for Children and the Arts-ի դեսպանը և հանդիսանում է Lord Mayor’s City Music Foundation-ի հովանավորը: 2020 թվականի հոկտեմբերին նրան շնորհվել է MBE կոչում Queen's Birthday Honors ցուցակում՝ դասական երաժշտությանը մատուցած ծառայությունների համար: Ջենիֆեր Փայքը ելույթ է ունենումէ Մատեո Գոֆրիլերի 1708 թվականի ջութակով։
Comments