top of page

Պատմում են՝ առանց երաժշտության չեմ քնել. Անահիտ Խիզանցյան

  • Jul 11, 2024
  • 2 min read

- Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:


-Պատմում են, որ դեռ մանկուց սիրել եմ երաժշտություն, առանց երաժշտության  չեմ քնել: Երբ մանկապարտեզից գնում էի տատիկիս մոտ՝ երաժշտական դպրոց, ինձ գրավում էին դաշնամուրի հնչյունները, սակայն մեկ օր ես լսեցի ջութակի կախարդական ձայնը, ինձ շատ գրավեց, և որոշեցի նվագել  ջութակ:


- Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք,որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերի կամ երկար պարապմունքներից հետո:


-Երբ հոգնած  եմ լինում, զբաղվում եմ թութակով, որի անունը Կեշա է: Նաև շատ եմ սիրում Պ.Սևակ կարդալ:


- Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:


- Երբեք մի հանձնվիր, քայլիր առաջ:


- Ո՞րն է ամենահետաքրքիր կամ սիրելի վայրը, որտեղ երբևէ եղել ես, և ինչո՞վ է այն առանձնահատուկ քեզ համար:


- Ամենահետաքրքիր վայրը Դիլիջան քաղաքն էր՝ իր կախարդական բնությունով, հին պատմական եկեղեցիներով և լճերով:

- Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:

-Կօգնեի այն մարդկանց, ովքեր անզոր են և անկարող:


- Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։


-Իմ նպատակն է դառնալ լավ մարդ, լինել լավ երաժիշտ, շրջագայել ամբողջ աշխարհով:


- Կարո՞ղ ես նկարագրել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերը քո երաժ

շտական զարգացման մեջ և ինչպես է այն քեզ աջակցում:


-Իմ առաջ բացվեցին լայն դռներ դեպի երաժշտությունը, ծանոթացա լավ մարդկանց հետ, ձեռք բերեցի լավ ընկերներ, սկսեցի ավելի շատ աշխատել և դարձա ավելի բանիմաց:


- Կա որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու:

-Իմ հանգստությունը և բարությունը, քանի որ ես սիրում եմ օգնել բոլորին:


- Քո որ հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:


-Աշխատասիրությունը և հիշողությունը:


- Կա որևէ գիրք կամ ֆիլմ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել քո կամ կյանքի հանդեպ քո տեսակետի վրա և ինչու:


-Հարրի Փոթերը՝ լինել խիզախ և պայքարել մինչև վերջ:

- Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:


-Ինձ համար արժեքավոր են ջանասիրությունը, ազնվությունը և նվիրվածությունը:


- Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:


-Անմնացորդ ընկերասիրությունը, շրջապատի բարությունը:



Անահիտ Խիզանցյան 12 տարեկան, ջութակահար Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոց





Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page