Հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելեցին ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան, որտեղ ծանոթացան ֆիդայական շարժման նշանավոր գործիչների կյանքի ու գործունեության մանրամասներին:
Այստեղ ցուցադրված էին ֆիդայական շարժման նշանավոր գործիչների անձնական իրերը՝ Արաբոյից մինչև Արցախյան շարժում: Առանձին ներկայացված էին նշանավոր զորավար Անդրանիկի անձնական իրերը՝ բերված Բուլղարիայի նրա տնից՝ փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գրքեր, շքանշաններ և այլն։
Երաժիշտների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց Անդրանիկի՝ Բալկանյան պատերազմին մասնակցած թուրը, որը թանգարանի հետաքրքիր և արժեքավոր իրերից է:
Comments