«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները մեկնել էին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղ՝ մասնակցելու «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած բարեգործական միջոցառմանը:
Միջոցառման շրջանակներում պատանի երաժիշտները ելույթ ունեցան Ոսկեվանի Մշակույթի տանը, որին հրավիրված էին սահմանամերձ գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Պատանի երաժիշտները կատարեցին մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գեղեցիկ ստեղծագործությունները և իրենց ելույթներով ջերմացրեցին պայծառ փոքրիկների սրտերը: Համերգից հետո երեխաներին հանձնվեցին խորհրդանշական նվերներ՝ 3104 հատ «Արամ» փափուկ արջուկները, որոնք մեծ ուրախություն և ժպիտներ պարգևեցին փոքրիկներին:
«Արամ» արջուկը երաժշտական ինքնատիպ խաղալիք է, որի սրտից հնչում են սիրված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք մշակվել են օրորոցայինների Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
Խաղալիքը շուրջ 20 րոպե կատարում է Խաչատրյանի հայտնի տեղծագործություններից՝ օրորոցային երաժշտության մաքրագործող ուժով ու հատկությամբ պարգևելով հայ մանուկներին սեր և խաղաղություն: Երաժշտական «Արամ» արջուկը կդառնա փոքրիկների անբաժան ընկերը՝ շարունակելով պահել, պահպանել և տարածել հայ գենը ամեն մական հետ:
Comments