top of page

«Ուզում եմ դառնալ աշխարհի լավագույն ֆլեյտահարը» - Ալեք Սահակյան

  • Jun 16
  • 1 min read

 

- Ինչո՞ւ ընտրեցիր երաժշտությունը որպես քո կյանքի ուղի, ի՞նչն է քեզ գրավում այս արվեստում։


 -Ես ընտրեցի երաժշտությունը որպես կյանքի ուղի, որովհետև դասական երաժշտությունը իմ հոգուն շատ մոտ է:

 

- Որ կոմպոզիտորներ են քեզ համար առավել մոտ ու ազդեցիկ։


 -Ինձ ամենահոգեհարազատն է Բախը և բարոկկո երաժշտությունը: 


- Ի՞նչ նպատակներ և երազանքներ ունես որպես երաժիշտ։


-Ուզում եմ դառնալ աշխարհի լավագույն ֆլեյտահարը:

- Ինչպե՞ս ես պատկերացնում քո դեր՝ որպես երաժիշտ՝ Հայաստանի և հայկական մշակույթի զարգացման գործում։


Ուզում եմ նվագել աշխարհի տարբեր բեմերում և մարդկանց ուրախություն պարգևել, այդպիսով ավելի շատ մարդիկ կհետաքրքրվեն Հայաստանի և հայկական մշակույթի մասին:


- Ինչպե՞ս կբնորոշես արվեստի և երաժշտության կարևորությունը մարդու և հասարակության կյանքում։


Արվեստը բացահայտում է մարդու հոգու խորքի զգացմունքները, օգնում է ինքնճանաչմանը:

 


- Ի՞նչ խնդիրների կամ դժվարությունների ես հանդիպել որպես երիտասարդ երաժիշտ և ինչպես ես հաղթահարում դրանք։


Ամենադժվարը մրցույթներից առաջ լարվածությունն է, բայց մայրիկը ինձ հանգստացնում է։


- Ինչպե՞ս տեսնում ես «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի դերակատարությունը քո մասնագիտական ճանապարհին։


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամւ ինձ հնարավորություններ է տալիս զարգանալ և կայանալ որպես երաժիշտ։


 

 


- Որտե՞ղ և ինչպես ես տեսնում քո երաժշտական գործունեությունը ապագայում։

 

-Ապագայում ես ինձ տեսնում եմ որպես հայտնի ֆլեյտահար՝ թե՛ Հայաստանում և թե՛ արտասահմանում:


Ինչպե՞ս ես հաղթահարում ստեղծագործական դժվարությունները կամ ներշնչման պակասը։


Խորը շունչ եմ քաշում և փորձում նորից։ 







 - Ո՞ր համերգասրահում կցանկանայիր մի օր ելույթ ունենալ և ինչու՞ հենց այնտեղ։


-Երազում եմ ելույթ ունենալ Նյու Յորքի հանրահայտ Carnegie hall-ում, որովհետև այդտեղ են նվագել աշխարհի լավագույն երաժիշտները։


- Ո՞ւմ հետ կցանկանայիր նվագել կամ համագործակցել՝ երազանքդ կատարելու դեպքում։


Կուզենայի համագործակցել Է. Պայուի հետ։



- Ո՞ր երաժշտական ուսումնական հաստատությունում կցանկանայիր շարունակել քո կրթությունը ։

 

-Ես դեռ չեմ որոշել, բայց կցանկանայի սովորել արտասահմանում։

Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page