Մարտի19-ին` ժամը 14։00-15։00-ն Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 418 դասարանում «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ծրագրի կրթաթոշակառուի համար վարպետության դաս կանցկացնի հայտնի շեփորահար Սելինա Օտը:
Դասը նախատեսված է միայն Հիմնադրամի ծրագրի կրթաթոշակառուների և մասնակիցների համար:
Comments