top of page

Մեկնարկում է նոր մրցույթ պատանի երաժիշտների համար. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հայտարարում է 2025թ.-ի կրթական ծրագիրը

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, հավատարիմ մնալով պատանի երաժիշտներին աջակցելու և զարգացնելու իր առաքելությանը, հայտարարում է իր նոր՝  2025թ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթը` 10-16 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար: Ծրագրին կարող են դիմել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների ու քոլեջների սաները հետևյալ մասնագիտությունների գծով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր, տավիղ, սաքսոֆոն:


«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն իր եզակի դերն ու կարևոր ներդրումն ունի Հայաստանի պատանի սերնդի երաժշտական կրթության և զարգացման մեջ: Հիմնադրամն իրականացնում է մշակված յուրահատուկ համապարփակ կրթական ծրագիր տաղանդավոր պատանի երաժիշտների համար հետևյալ 7 ուղղություններով՝


  • Վարպետության դասեր և դասխոսություններ

  • Բեմական փորձ

  • Կրթական ուղևորություններ արտերկիր

  • Այցելություն համերգների

  • Օտար լեզուների դասեր

  • Թանգարանային այցեր

  • Կրթաթոշակ


Մրցութային փուլերը հաղթահարած դիմորդները կստանան բացառիկ հնարավորություն անվճար հիմունքներով մասնակցել վարպետության դասերի և դասախոսությունների հանրահայտ միջազգային երաժիշտների և պրոֆեսորների հետ, հանդես գալ համերգային ելույթներով ՀՀ-ում և արտերկրում, ունենալ կրթական ուղևորություն դեպի արտերկիր, այցելել ՀՀ թանգարաններ, մասնակցել օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման դասերի, ստանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած հայաստանյան համերգների հրավիրատոմսեր և կստանան ֆինանսական աջակցություն։


Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2025թ.-ի փետրվարի 6-ը: Դիմումներն ընդունվում են առցանց՝ Հիմնադրամի կայքէջով հայտն ուղարկելու միջոցով։


- -

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, ով նաև հանդիսանում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը: Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է 2019թ․-ից և հինգ տարիների ընթացքում  նախաձեռնել և մեծ հաջողությամբ իրականացրել է կրթական ծրագրեր` աջակցելով 66 հայ տաղանդավոր պատանի երաժիշտների, ովքեր արդեն գրանցում են մեծ հաղթանակներ և հաջողություններ թե Հայաստանում, և թե արտերկրում: 


194 views0 comment

Comentários


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page