top of page

Մեծն դասականի հետքերով. բացահայտելով Խաչատրյանական աշխարհը

  • Aug 26, 2024
  • 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտներն այցելեցին աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:


Ցուցասրահներում բացատրությունն ուղեկցվում էր Խաչատրյանական երաժշտությամբ։ Հուշատանը և 10 ցուցասրահներում ներկայացված էին բազմազան և բազմաբովանդակ ցուցանմուշներ, որոնք պատմում էին Արամ Խաչատրյանի` հետաքրքիր իրադարձություններով լի կյանքի ու ստեղծագործական ժառանգության մասին։ Պատանի երաժիշտները թանգարանում ծանոթացան բազմաթիվ մուլտերի և ֆիլմերի, որոնցում հնչում էին մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները։


Հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակի տունը շատ հեետաքրքիր և հոգեհարազատ էր մեր պատանիներին։



Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page