«Հնչեղ ապագա» համերգը միավորեց Հայաստանի և Ռուսաստանի պատանի երաժիշտներին
- May 7
- 1 min read

Ապրիլի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուների համատեղ համերգը՝ «Հնչեղ ապագա» խորագրով։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի միջև երկար տարիների սերտ և ջերմ համագործակցությունը արդեն իսկ պարգևել է հայ երտասարդ տաղանդներին բազում բեմեր և համատեղ ծրագրեր՝ վերածելով երաժշտությունը կամուրջի մշակույթների ու սերունդների միջև։
Այս համերգը ևս մեկ կարևոր քայլ է մասնագիտական բարձունքների ձգտող երիտասարդ երաժիշտների ստեղծագործական զարգացման և մշակութային փոխանակման ուղղությամբ։ Համերգին ներկա էին նաև Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի մասնակից պատանի երաժիշտները, ովքեր մեծ հնարավորություններ և մասնագիտակամ առաջընթաց են տեսնում այս համատեղ ծրագրում :
Բեմից հնչեցին Շումանի, Մենդելսոնի, Շտրաուսի, Չայկովսկու և այլ արտասահմանյան դասականների , ինչպես նաև հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Դահլիճը լեփ լեցուն էր արվեստասեր, տաղանդն ու աշխատասիրությունը գնահատող հանդիսատեսով։
Համերգը կայացավ «Մոսկվայի տուն» մշակութային գործարար կենտրոնի աջակցությամբ։ Իսկ համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հիմնադրամի տաղանդավոր երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերին։
Comments