Հիմնադրամի ջութակահար Էդուարդ Դայանը՝ Առաջին մրցանակակիր և Ոսկե մեդալակիր
- Nov 27, 2024
- 1 min read
Updated: Nov 28, 2024

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի ջութակահար Էդուարդ Դայանը նոյեմբերի 22-26-ը ՌԴ Կոմիի հանրապետությունում կայացած ԱՊՀ մասնակից երկրների 18-րդ երիտասարդական բաց Դելփյան խաղերում 14-17 տարեկանների անվանակարգում նվաճել է պատվավոր Առաջին մրցանակ, իսկ Երրորդ երիտասարդական բաց Արկտիկական Դելփյան խաղերի նույն անվանակարգում արժանացել է Ոսկե Մեդալի։

Նշենք, որ Էդուարդը սովորում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, դասաստու՝ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյան:
Շնորհավորում ենք մեր շնորհալի Էդուարդին հաղթանակների առթիվ և ցանկանում նորանոր հաջողություններ։
Comments