top of page

Հիմնադրամի պատանիների ելույթները և «Արամ» արջուկը՝ 250 արցախցի փոքրիկների համար

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտները Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ ունեցան «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած բարեգործական համերգին, որին հրավիրված էին արցախցի շուրջ 250 երեխաներ:


Համերգին պատանի երաժիշտները կատարեցին մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի գեղեցիկ ստեղծագործությունները, իսկ համերգից հետո արցախցի փոքրիկներին հանձնվեցին խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով:


«Արամ» արջուկը երաժշտական ինքնատիպ խաղալիք է, որի սրտից հնչում են սիրված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք մշակվել են օրորոցայինների Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:


Խաղալիքը շուրջ 20 րոպե կատարում է Խաչատրյանի հայտնի տեղծագործություններից՝  օրորոցային երաժշտության մաքրագործող ուժով ու հատկությամբ պարգևելով հայ մանուկներին սեր և խաղաղություն: Երաժշտական «Արամ» արջուկը կդառնա փոքրիկների անբաժան ընկերը՝  շարունակելով պահել, պահպանել և տարածել հայ գենը ամեն մական հետ:


18 views0 comment

Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page