top of page

Հիմնադրամի կրթաթոշակառու Էլեն Խաչիկյանը «Fanny Mendelssohn» միջազգային մրցույթում դարձել է «Բացարձակ առաջին մրցանակակիր»



«Երաժշտություն հանուն ապագայի» հիմանդրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էլեն Խաչիկյանը «Fanny Mendelssohn» միջազգային մրցույթում դարձել է «Բացարձակ առաջին մրցանակակիր»՝ հավաքելով 100-ից 99 միավոր։


Fanny Mendelssohn միջազգային մրցույթն անցկացվում է Բելգիայում երկրորդ անգամ։ Մրցույթին մասնակցել են բազմաթիվ երկրներից, այս տարի մասնակիցների թիվը հասել է 600-ի։ Բացարձակ հաղթողներն ընտրվել են՝ մրցելով բոլոր մասնակիցների հետ՝ առանց գործիքային և տարիքային սահմանափակման։


Նշենք, որ Էլեն Խաչիկյանը սովորում է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյանի դասարանում:


Շնորհավորում ենք մեր շնորհալի Էլենին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:

158 views0 comment

Comments


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page