«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էլեն Խաչիկյանը Իտալիայի Orbetello միջազգային դաշնամուրային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
Նշենք, որ Էլեն Խաչիկյանը սովորում է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյանի դասարանում:
Շնորհավորում ենք մեր շնորհալի Էլենին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ:
Comments