Հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարան
- 4 days ago
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը, ով արդեն չորրորդ տարին է մեր մեծ երաժշտական ընտանիքի անդամն է, ընդունվել է Զալցբուրգի հեղինակավոր Մոցարտեում համալսարան՝ ստանալով ընդունելության առավելագույն՝ 25/25 միավոր։
Մենք մեծ հպարտությամբ ենք կիսվում այս հրաշալի նորությամբ: Այս ձեռքբերումը վկայում է Էդուարդի տաղանդի, նպատակասլացության և աշխատասիրության մասին, և իհարկե նաև մեր համատեղ աշխատանքի արդյունավետության մասին։ Այն մեզ վստահություն է ներշնչում՝ շարունակելու հավատալ երիտասարդների կարողություններին և նրանց զարգացման գործում ներդրված աշխատանքի խոր իմաստին։
Այս հաջողությունը ևս մեկ անգամ հաստատում է մեր համոզմունքը՝ երեխաների կրթության և զարգացման մեջ ներդրած յուրաքանչյուր ջանք արժեքավոր է։
Սրտանց շնորհավորում ենք մեր շնորհալի Էդուարդին և վստահ ենք՝ հաջողությունները դեռ շատ են լինելու, իսկ մեր նպատակը մնում է անփոփոխ՝ կերտել հզոր ապագա՝ կրթելով և զարգացնելով Հայաստանի տաղանդավոր երեխաներին։
Comments