Հիմնադրամի կրթաթոշակառուների հանդիպումը Սերգեյ Սմբատյանի հետ
- Apr 3
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024թ.-ի կրթաթոշակառուները հանդիպում ունեցան Հիմնադրամի հիմնադիր, մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ՝ միասին ամփոփելու կրթական տարվա արդյունքները։
Հանդիպման ընթացքում երիտասարդ երաժիշտները խոսեցին իրենց ձեռքբերումների, փորձառությունների, մարտահրավերների և տպավորությունների մասին, հիշեցին կարևորագույն պահերը և կիսվեցին իրենց առաջիկա նպատակներով։
Կրթական տարին լի էր նոր գիտելիքներով, ստեղծագործական աճով և արժեքավոր փորձով, որոնք նպաստեցին նրանց երաժշտական զարգացմանը։ Այս ջերմ և խորհրդանշական հանդիպումն ավարտվեց ավարտական վկայականների հանձնմամբ, որը նշանավորեց ևս մեկ հաջողված փուլ նրանց կրթության և մասնագիտական զարգացման ճանապարհին։
Հիմնադրամի աջակցությամբ և հոգատարությամբ մեր պատանի երաժիշտները շարունակում են վստահորեն շարժվել առաջ՝ տարածելով դասական երաժշտության լույսն ու ոգեշնչումը։
Comments