top of page

Հիմնադրամի թավջութակահար Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում, նոյեմբերի 1-ին մեկնարկեց «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։


Այս հեղինակավոր մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Մարի Հակոբյանը Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որով նշանավորվեց միջազգային այս կարևոր մրցույթի մեկնարկը:


Մրցույթն անցկացվում է «ջութակ», «թավջութակ», «դաշնամուր» մասնագիտական կարգերում, որին ներկայանում են աշխարհի տարբեր երկրների պատանի տաղանդավոր երաժիշտներ։




373 views0 comments

Comments


bottom of page