-Կարո՞ղ ես մի փոքր պատմել քո մասին՝ ինչպես առաջին անգամ հետաքրքրվեցիր երաժշտությամբ:
-Երբ 3-4 տարեկան էի,ծնողներս հաճախ էին ինձ տանում ունկնդրելու դասական երաժշտություն։Չնայած նրան, որ համերգին քնած էի լինում, դա չխանգարեց սիրել դասական երաժշտությունը։
-Ինչո՞վ ես սիրում զբաղվել, երբ չես նվագում: Կա՞ որևէ հոբբի կամ զբաղմունք, որը քեզ ուրախություն է պատճառում: Ինչպե՞ս ես սիրում հանգստանալ դասերից կամ երկար պարապմունքներից հետո:
-Եթե ունենում եմ ազատ ժամանակ ֆիլմեր եմ դիտում և ընկերներիս հետ ժամանակ անցկացնում։
-Ունե՞ս սիրելի կարգախոս կամ ասացվածք, որը քեզ ոգեշնչում է քո կյանքի ճանապարհին:
-Միշտ լինելու են մարդիկ ովքեր չեն հավատալու, որ կարող ես հասնել քո նպատակներին։ Կարևոր է չլսել, այլ հավատալ ինքդ քեզ ու առաջ շարժվել։
-Եթե կախարդական ուժ ունենայիր, ո՞րը կլիներ և ինչպե՞ս կօգտագործեիր այն:
-Կախարդական ուժս կօգտագործեի, որ պատերազմներ չլինեին, ապրեինք խաղաղ երկնքի տակ։
-Որո՞նք են ապագայի քո նպատակներն ու ձգտումները որպես երիտասարդ երաժիշտ: Քո մտքում երազած նախագծեր ունե՞ս։
-Զբաղվել այն գործով, որը քեզ հաճույք է պատճառում։
-Կա՞ որևէ բառ կամ արտահայտություն, որ լավագույնս բնութագրում է քո անհատականությունը և ինչու՞:
-Նպատակասլացությունն ու աշխատասիրությունը։
-Քո ո՞ր հատկանիշն է, քո կարծիքով, օգնել քեզ հաջողություններ գրանցել երաժշտության մեջ և կյանքում:
-Պատասխանատվությունը:
-Կա՞ն որոշակի արժեքներ կամ սկզբունքներ, որոնք դու կարևոր ես համարում և որոնք առաջնորդում են քո գործողություններն ու որոշումները:
-Նվիրվածությունը:
-Ո՞ր հատկանիշներն ես ամենաշատը գնահատում քո ընկերների և շրջապատող մարդկանց մեջ:
-Ընկերասիրություն, բարություն և ազնվություն։
コメント