«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2026․ արդյունքներ և ամփոփում
- 6 days ago
- 3 min read

Երևանը՝ տարածաշրջանային երաժշտական կրթական կենտրոն
2026 թվականի մարտի 26-ից ապրիլի 4-ը Երևանը վերածվեց միջազգային երաժշտական կյանքի ակտիվ հարթակի․ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի գլխավոր գործընկերությամբ անցկացվեց «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը։
Այս նախաձեռնությունը ձևավորվեց որպես տարածաշրջանային երաժշտական կրթական կենտրոնի զարգացման ուղղությամբ քայլ, որը միավորում է միջազգային փորձը և հայ երիտասարդ տաղանդների ներուժը՝ ստեղծելով երկարաժամկետ կրթական ազդեցություն ունեցող միջավայր։
Ակադեմիա-փառատոնը դարձավ միջազգային մակարդակի ակադեմիա, որտեղ կրթական գործընթացը, վարպետության դասերը և դասական համերգները ձևավորել են ամբողջական մասնագիտական զարգացման մոդել՝ ստեղծելով շարունակական կրթական համակարգ և աջակցելով երիտասարդ երաժիշտների մասնագիտական աճին և միջազգային ինտեգրմանը։
130 մասնակից՝ հիմնադրամի կրթական ծրագրերից և Երևանի երաժշտական դպրոցներից
«Հայ Վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնը ձևավորվեց որպես միջազգային մշակութային համագործակցության հզոր հարթակ՝ միավորելով տարբեր երկրներից ժամանած երաժիշտների և հայ երիտասարդ տաղանդներին։
Ակադեմիա-փառատոնի հիմնական նպատակն էր ստեղծել զարգացող կրթական միջավայր, որտեղ երիտասարդ երաժիշտները հնարավորություն կունենան սովորել միջազգային առաջատար մասնագետներից, ընդլայնել իրենց մասնագիտական հորիզոնները և հաստատել նոր ստեղծագործական կապեր։
Ծրագրին մասնակցեցին 130 երիտասարդ երաժիշտներ, այդ թվում՝ «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուները, «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շահառուները և Երևանի քաղաքապետարանի աջակցության շնորհիվ 70 երիտասարդ երաժիշտներ Երևանի դպրոցներից ստացան անվճար մասնակցության հնարավորություն՝ ձեռք բերելով արժեքավոր փորձ և նոր մասնագիտական հմտություններ։
10-օրյա ծրագիրը դարձավ կրթական շարունակականության կարևոր քայլ՝ ամրապնդելով ակադեմիայի դերը որպես երկարաժամկետ զարգացման հարթակ։
350 Վարպետության դասեր միջազգային պրոֆեսորեներից
Ակադեմիայի առանցքային բաղադրիչը դարձան վարպետության դասերը, որոնք անցկացրին արտերկրից ժամանած 19 երաժիշտ-դասախոսներ։ Ընդհանուր առմամբ իրականացվեց 350 վարպետության դաս։ Վարպետության դասերն անց են կացվել բաց ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով
տարբեր երաժշտական և արվեստի դպրոցների սաներին և ուսուցիչներին ներկա գտնվել դասերին
և ծանոթանալ ու շփվել միջազգային մակարդակի դասախոսների հետ։ Դասերն անց են կացվել
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Ալ․ Սպենդիարյանի անվան
երաժշտական մասնագիտական դպրոցում, Ղ․ Սարյանի անվան արվեստի դպրոցում, Ա․ Աճեմյանի
անվան երաժշտական դպրոցում, Հ․ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում, Ա․ Տիգրանյանի
անվան երաժշտական դպրոցում, Ա․ Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոցում և Պ․ Չայկովսկու
անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում։
Դասերը վարեցին՝ Սերգեյ Օստրովսկի (ջութակ, Շվեյցարիա), Էսթեր Հաֆներ (ջութակ, Ավստրիա/Դանիա/Հունգարիա), Դենիս Սևերին (թավջութակ, Շվեյցարիա), Դրագան Ջորջևիչ (թավջութակ, Սերբիա), Ռազվան Սումա (թավջութակ, Ռումինիա), Միքայել Հախնազարյան (թավջութակ, Հայաստան/Գերմանիա), Լուիզա Սելլո (ֆլեյտա, Իտալիա), Միշել Լեթիեկ (կլարնետ, Ֆրանսիա), Մարիա Կիարա Բինյոցցի (ֆագոտ, Իտալիա), Տրիստան Արագո (գալարափող, Ֆրանսիա), Ալեքս Չեզարե Էլիա (շեփոր, Նիդերլանդներ/Իտալիա), Կորյուն Ասատրյան (սաքսոֆոն, Հայաստան/Գերմանիա), Ֆերնանդո Արիաս (հարվածային գործիքներ, Իսպանիա), Մարիաննա Շիրինյան (դաշնամուր, Հայաստան/Դանիա), Սեդրիկ Պեշյա (դաշնամուր, Ֆրանսիա/Շվեյցարիա), Ստանիսլավ Սոլովյով (դաշնամուր, Ռուսաստան), Կորդելիա Հոֆեր (դաշնամուր, Ավստրիա), Հանս Շտոկհաուզեն (կոնտրաբաս, Իսպանիա), Աննա Թիգարտեն (ջութակ/ալտ, Գերմանիա)։
«Դասական ճամփորդություն դեպի Հայաստան» համերգաշար
Ակադեմիա-փառատոնը ուղեկցվեց 6 համերգներից բաղկացած ծրագրով, որոնք անցկացվեցին Երևանի կարևոր մշակութային վայրերում՝ ձևավորելով կենդանի կապ կրթության և բեմական արվեստի միջև։ Բացման հանդիսավոր համերգը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝
Միշել Լեթիեկ (կլարնետ, Ֆրանսիա) մենակատարությամբ, դիրիժոր Փիթեր Սթարկի (Մեծ Բրիտանիա) ղեկավարությամբ և Երևանի երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան)։
Հաջորդ օրերին համերգներ անցկացվեցին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում և Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ դասախոսների և մասնակիցների համատեղ ելույթներով։ Մարտի 30-ի համերգը անցկացվեց Հայաստանում Իտալիայի դեսպանատան հովանու ներքո, որի ընթացքում ներկա էին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին և դեսպանատան ներկայացուցիչները։ Ապրիլի 1-ի համերգը կազմակերպվեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հովանու ներքո, որին մասնակցում էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին։ Փառատոնն ավարտվեց հանդիսավոր գալա համերգով Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ և դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ։
Պանելային քննարկումներ
Ակադեմիայի շրջանակում կազմակերպվեցին 3 պանելային քննարկումներ, որոնք անդրադարձան դասական երաժշտության արդիական խնդիրներին և զարգացման հեռանկարներին։
«Ո՞վ է հետաքրքրված դասական արվեստով այսօր» Վայր՝ Վերնատուն , Խոսնակներ՝ Գևորգ Պողոսյան (մոդերատոր, «Կերոն» զարգացման հիմնադրամ, «Տաղանդների ֆոնդ» ծրագրի տնօրեն), Աննա Տեր-Հովակիմյան («Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն), Արթուր Աթայան («Հոսք» հիմնադրամի արտադրության ղեկավար), Յաշա Իսրայելիևիչ («Տաղանդների ֆոնդ» ծրագրի մասնակից, գալարափողահար՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ),
Միշել Լեթիեկ (կլարնետահար, Ֆրանսիա)
«Երաժշտի կարիերա՝ երազա՞նք, թե՞ իրականություն» Վայր՝ Մատենա, խոսնակներ՝ Լուիզա Սելլո (ֆլեյտահար, Իտալիա), Կորդելիա Հոֆեր (դաշնակահար, Ավստրիա), Տիգրան Մնացականյան (Մատենա միջազգային առաջնորդության և մասնագիտական զարգացման դպրոցի ակադեմիական տնօրեն)
Ֆերնանդո Արիաս (հարվածային գործիքների երաժիշտ, Իսպանիա),
Մարտին Ուլիխանյան (կոմպոզիտոր, գործիքավորող)
Ապագա երաժիշտ. մրցույթներ, լսումներ, հիմնադրամներ և համերգային հնարավորություններ և հայ երաժիշտները՝ որպես մշակութային դեսպաններ Վայր՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, խոսնակներ՝ Մարիաննա Շիրինյան (դաշնակահար, Հայաստան/Դանիա), Սեդրիկ Պեշյա (դաշնակահար, Ֆրանսիա/Շվեյցարիա), Մարտին Թովմասյան («Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն), Միքայել Հախնազարյան (թավջութակահար, Հայաստան/Գերմանիա), Կորյուն Ասատրյան (սաքսոֆոնահար, Հայաստան/Գերմանիա)
«Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի 10-օրյա ծրագիրը թողեց վառ
երաժշտական հիշողություններ բոլոր մասնակիցների սրտում, ստեղծեց նոր մշակութային կապեր
և հիմք հանդիսացավ դասախոսներից, մասնակիցներից և դպրոցներից ստացված դրական
արձագանքների համար, որոնք ևս մեկ անգամ հաստատում են նման նախաձեռնությունների
կարևորությունն ու արժեքը։ Շնորհակալություն գլծավոր գործընկեր Երևանի քաղաքապետարանին՝ մշակութային նախաձեռնություններին շարունակական աջակցության և երիտասարդ սերնդի կրթությանն ու զարգացմանը նպաստելու համար։ Ակադեմիա-փառատոնի անցկացումը ցույց տվեց, որ այսօր դասական երաժշտությունը կարող է միավորել մշակույթներ, ոգեշնչել և կամուրջներ ստեղծել մարդկանց միջև կրթության և երաժշտության միջոցով։



Comments