«Հայ Վիրտուոզներ» ծրագրի շրջանակում հանդիպում Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ և ավարտական վկայականների հանձնում
- Jun 25
- 1 min read
Updated: Jun 26

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից ավելի քան վեց տարի իրականացվող «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագիրը շարունակում է իր ռազմավարական առաքելությունը՝ ստեղծելով երիտասարդ երաժիշտների համար կրթական և ստեղծագործական զարգացման հարթակ։
Հունիսի 23-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ծրագրի տարբեր տարիների կրթաթոշակառուները հանդիպեցին ծրագրի հիմնադիր, Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ՝ մասնակցելով «Դասական երաժշտություն և ինքնության որոնում» խորագրով հանդիպում-քննարկմանը, որին ներկա էր նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։
Հանդիպումը անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում երիտասարդ երաժիշտները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հարցերը և լսելու Մաեստրոյի դիտարկումները երաժշտական ու մասնագիտական ճանապարհի, ինքնության ձևավորման, միջազգային երաժշտական միջավայրում կայացման, ստեղծագործական մտածողության և ժամանակակից երաժշտական աշխարհի մարտահրավերների վերաբերյալ։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև երիտասարդ երաժշտի մասնագիտական զարգացման առանձնահատկություններին, կրթության և փորձի փոխկապակցվածությանը, ինչպես նաև արվեստի դերին մարդու կյանքում։
Հանդիպման շրջանակում տեղի ունեցավ նաև 2025 թվականի կրթաթոշակառուների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Ծրագրի շրջանավարտները, ովքեր հաջողությամբ ավարտել են «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագիրը, ստացան իրենց վկայականները՝ որպես իրենց նվիրումի, հետևողական աշխատանքի և մասնագիտական առաջընթացի խորհրդանիշ։
Հանդիպումն անցավ ջերմ և անկեղծ մթնոլորտում՝ դառնալով բաց քննարկման և փորձի փոխանակման հարթակ, որը լի էր դասականմ երաժշտության նկատմամբ հետաքրքրությամբ, սիրով և ոգեշնչմամբ։




















































































































Comments