«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները՝ ALATONE միջազգային մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակակիրներ
- Jul 13
- 1 min read

«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուները մասնակցել են ALATONE 2026 տեսողական արվեստների և երաժշտության միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով պատվավոր մրցանակների։
Մրցույթի շրջանակում մեր երիտասարդ երաժիշտները գրանցել են հետևյալ արդյունքները․
• Դավիթ Բաբայան (ջութակ)
1-ին մրցանակ (անվանակարգ՝ լարային գործիքներ )
• Ադրիանա Եսայան և Լևոն Վասիլյան (դաշնամուր) 1-ին մրցանակ (անվանակարգ՝ դաշնամուրային դուետ) • Լևոն Վասիլյան (դաշնամուր)
2-րդ մրցանակ (անվանակարգ՝ դաշնամուր սոլո)
Նշենք, որ Ադրիանա Եսայանը և Լևոն Վասիլյանը սովորում են Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում՝ ուսուցիչներ Հասմիկ Մանուկյանի և Կարինե Անանյանի դասարաններում։
Դավիթ Բաբայանը սովորում է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում՝ պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանի դասարանում։
Շնորհավորում ենք մեր կրթաթոշակառուներին այս կարևոր ձեռքբերումների կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:




Comments