Կրթաթոշակառու Նարեկ Հեքեքյանը արժանացել է 1-ին մրցանակի
- Nov 28, 2023
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Նարեկ Հեքեքյանը World's Best Musicians դասական երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:
World's Best Musicians դասական երաժշտության միջազգային մրցույթը համարվում է աշխարհի ամենամեծ դասական մրցույթներից, որտեղ ներառված են դասական բոլոր գործիքները: Թավջութակի անվանակարգի բոլոր տարիքային խմբերի մեջ Նարեկ Հեքեքյանը արժանացել է նաև «Բացառիկ դափնեկիր» կոչմանը: Շնորհավորում ենք Նարեկին՝ մաղթելով նոր նվաճումներ:
Comentarios