Կրթաթոշակառու Մարիա Ներսիսյանը արժանացել է 1-ին մրցանակի
- May 4, 2023
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Մարիա Ներսիսյանը Ֆրանց Լիստի անվան երրորդ միջազգային դաշնամուրային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի հիանալի կատարման համար:

Նշենք, որ Մարիա Ներսիսյանը սովորում է Երևանի Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ՝ Անահիտ Վշտունու դասարանում:
Շնորհավորում ենք մեր Մարիային՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:
Comments