Կրթաթոշակառու Հայկ Ջուլհակյանը միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի
- Jun 30, 2023
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը Great Piano Masters միջազգային դաշնամուրային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:

Նշենք, որ Հայկ Ջուլհակյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Իզաբելլա Պարոնյանի դասարանում:
Շնորհավորում ենք մեր Հայկին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:
Comments