Կրթաթոշակառու Հայկ Ջուլհակյանը միջազգային մրցույթում արժանացել է «Ոսկե մրցանակի»
- Jun 20, 2023
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը Virtuoso միջազգային երաժշտական մրցանակաբաշխության (VIMA2023) Intermediate Star անվանակարգում արժանացել է «Ոսկե մրցանակի»:

Նշենք, որ Հայկ Ջուլհակյանը սովորում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Իզաբելլա Պարոնյանի դասարանում:
Շնորհավորում ենք մեր Հայկին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:
Commentaires