Կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը միջազգային մրցույթում դարձել է 3-րդ կարգի մրցանակակիր
- Sep 6, 2023
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը Գերմանիայի Աախեն քաղաքում մասնակցել է MozArte միջազգային դաշնամուրային մրցույթին և դարձել 3-րդ կարգի մրցանակակիր:

Նշենք, որ Էդուարդ Գևորգյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ Վաղարշակ Հարությունյանի դասարանում:
Շնորհավորում ենք մեր Էդուարդին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։
Commentaires