Կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը միջազգային մրցույթում արժանացել է Գերազանցության դիպլոմի
- Jun 13, 2023
- 1 min read

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը Լեհաստանում մասնակցել է Ֆրիդերիկ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մանկապատանեկան մրցույթին և ստացել գերազանցության դիպլոմ:

Նշենք, որ Էդուարդ Գևորգյանը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ուսուցիչ՝ Վաղարշակ Հարությունյանի դասարանում:
Շնորհավորում ենք մեր Էդուարդին՝ մաղթելով նրան նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ։
Comments