«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Էդգար Մխիթարյանը մասնակցել է "GOLDEN PIANO TALENTS" 2֊րդ միջազգային դաշնամուրային մրցույթին (օնլայն, Մակեդոնիա) և արժանացել առաջին մրցանակի, ինչպես նաև հատուկ մրցանակի Բաբաջանյանի կատարման համար։
Նշենք, որ Էդգար մխիթարյանը սովորում է Երևանի Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում, ուսուցիչ Նաիրա Դանիելյանի դասարանում:
Շնորհավորում ենք մեր Էդգարին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:
Comments