top of page

Կրթաթոշակառու Արտյոմ Ավետիսյանը միջազգային մրցույթում դարձել է 1-ին կարգի դափնեկիր


Արտյոմ Ավետիսյան / շեփորահար

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի շեփորահար Արտյոմ Ավետիսյանը մասնակցել է տաղանդավոր երիտասարդ երաժիշտների «Nouvelles Etoiles» (Նոր Աստղեր) միջազգային առցանց մրցույթին Փարիզ, Ֆրանսիա) և դարձել առաջին կարգի դափնեկիր:


«Nouvelles Etoiles» (Նոր Աստղեր) միջազգային առցանց մրցույթ

Մրցույթի նպատակն է բացահայտել խոստումնալից տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին և աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև խթանել մշակութային համագործակցությունը Ֆրանսիայի և այլ երկրների միջև

Նշենք, որ Արտյոմ Ավետիսյանը սովորում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում, ուսուցիչ Գուրգեն Բաբայանի դասարանում:


Շնորհավորում ենք մեր շնորհալի Արտյոմին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:

5 views0 comment

Kommentare


Զանգահարել

+37411232113

Էլ. հասցե

Հետևել մեր նորություններին

  • Facebook
  • YouTube
  • LinkedIn

- կրթաթոշակ - տաղանդներ - երաժշտություն - ապագա

© since 2019 by Music for Future Foundation

bottom of page